ՍԴ-ն Անդրիաս Ղուկասյանի դիմումը կլսի վաղը

ՍԴ-ն Անդրիաս Ղուկասյանի դիմումը կլսի վաղը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը ՀՀ Սահմանադրական դատարանում կքննվի վաղը ժամը 10-ին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Անդրիաս Ղուկասյանը դիմումին կից պետք է աղյուսակներ ներկայացներ: Նա նշեց, որ եթե դիմող կողմը պետք է հղում անի որոշ փաստաթղթերի, ապա դրանք պետք է ներկայացվեն կողմերին:

Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել նյութերը դատարանին: Գագիկ Հարությունյանն առաջարկեց, որ այսօր Անդրիաս Ղուկասյանը հանձնի նյութերը, որոնք կբազմացնեն, կբաժանեն կողմերին, ՍԴ անդամներին: Այսօր իրենք կծանոթանան նյութերին, վաղը ժամը 10-ին կշարունակվի գործի քննությունը:

Անդրիաս Ղուկասյանը փաթեթը հանձնեց Դատարանի քարտուղարություն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---