Զարուհի Փոստանջյան. Հրայր Թովմասյանը թվեր խփած մարդու ներկայացուցիչն է![]() 11 մարտի 2013 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դատական նիստն ապացուցեց, որ պատասխանող կողմը խուճապի մեջ է: Չգիտեն՝ ինչպես վարվել ու դրա համար նախահարձակ են լինում: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Դիտարկմանը, որ կարծիք կա, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմը դատական նիստին լավ պատրաստ չէր և հստակ չեր ներկայացնում իր կողմի դիրքորոշումը, Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Իսկ ու՞մ կարծիքով էինք անպատրաստ»: Լսելով, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը նկատեց, թե ապացույցներ չեն ներկայացնում,Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Իսկ կասեք ինձ, ո՞վ է Հրայր Թովմասյանը: Հրայր Թովմասյանը թվեր խփած մարդու ներկայացուցիչն է»,- պատասխանեց Զ. Փոստանջյանը: Հարցին՝ ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ ՍԴ-ում Սերժ Սարգսյանին ներկայացնում է Արդարադատության նախարարը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ օրենքով նման բան հնարավոր է, բայց այստեղ այլ հարց կա: «Սերժ Սարգսյանը նախ հայտարարում է թվեր խփելու մասին, հետո Սերժ Թանկյանին նամակով գրում, որ ընտրությունները նա է կազմակերպում, հետո Գեղարքունիքի մարզպետը կայքում շնորհակալություն է հայտնում իր աշխատակիցներին, ընտրություններին լավ աշխատելու համար, և հիմա ահա Հրայր Թովմասյանը: Մի բան կասեմ, եթե լինեին քիրավական երկրում, ապա կառավարության ներկայացուցիչը կլիներ իր նախարարությունում, որտեղ բազմաթիվ անելիքներ կան և ոչ թե դատարանում շահեր կպաշտպաներ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |