Սայմոն Ֆրեյզեր. Բրիտանիան շահագրգռված է, որ անգլիական ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա

Սայմոն Ֆրեյզեր. Բրիտանիան շահագրգռված է, որ անգլիական ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին:

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ Սայմոն ֆրեյզերի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ շահագրգռվածությունը՝ հայ-բրիտանական համագործակցության զարգացման և տնտեսական նոր կապերի հաստատման գործում: Սայմոն Ֆրեյզերը նշել է, որ իրենք հետաքրքրված են հայաստանյան շուկայում բրիտանական ընդկերությանների ներգրավվածության ընդլայնմամբ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են նաև ֆինանսական, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, դեղագործության բնագավառներում հնարավոր համագործակցությանը:

Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վերաբերյալ՝ Սայմոն Ֆրեյզերը Մեծ Բրիտանիայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ճանապարհին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---