Եգիպտոսի նախկին նախագահը կոչ է արել ժողովրդին համախմբվել Մոհամմեդ Մուրսիի շուրջ

Եգիպտոսի նախկին նախագահը կոչ է արել ժողովրդին համախմբվել Մոհամմեդ Մուրսիի շուրջ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը վստահություն է հայտնել, որ ճգնաժամը հաղթահարելու համար երկրի քաղաքացիները պետք է համախմբվեն երկրի գործող նախագահ Մոհամմեդ Մուրսիի շուրջ: Նրա դիրքորոշումը լրագրողներն է փոխանցել Մուբարաքի փաստաբան Ֆարիդ ալ Դիբը, հայտնում է France 24 հեռուստաալիքը:

«Մուբարաքը վշտացած է և շատ է մտածում»,-նշել է Ֆ. Ադ Դիբը՝ պատասխանելով այն հարցն, թե ինչպես է գնահատում նախկին նախագահը երկրում ստեղծված իրավիճակը: 84-ամյա Մուբարաքը ցմահ բանտարկություն է կրում:

Մուբարաքի վերաբերյալ նոր դատավարություն է նախապատրաստվում, որտեղ մեղադրող կողմը փորձելու է ապացուցել, որ նա է հրաման տվել կրակ բացել ցուցարարների ուղղությամբ, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---