Վարդան Մինասյան. Նախորդ տարվա համեմատ Յուրա Մովսիսյանը զգալի առաջընթաց է ապրել12 մարտի 2013 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը խոստովանել է, որ Յուրա Մովսիսյանի ռմբարկուի տաղանդի մասին նախկինում էլ լավ գիտեր, սակայն «Սպարտակի» կազմում դեբյուտային խաղում հեթ-տրիկի չէր սպասում: «Սակայն, ընդհանուր առմամբ զարմացած չեմ, որ խաղը հզոր ու արդյունավետ անցավ: Հաշվի առնելով Մովսիսյանի ներուժը, դեռ հունվարին, երբ նա պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ, ես վստահ էի, որ նա կխաղա մոսկովյան թիմում: Հուսով եմ, Յուրան նույն ոգով կշարունակի»,-Մինասյանի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն: Ըստ մարզչի, թիմը հայ ֆուտբոլիստի համար նոր է, սակայն նա շարունակում է հանդես գալ առաջնությունում, որտեղ արդեն երրորդ տարին է խաղում: Ուստի, ըստ Մինասյանի, մրցակիցները՝ և խաղացողները, և ակումբները, պետք է լավ ծանոթ լինեն: «Սպարտակն» իր բազմազգ կազմով հակված է հարձակողական խաղի, թիմին հատուկ է արագ անցումը պաշտպանությունից գրոհի: Կարծում եմ, դա թույլ կտա Մովսիսյանին իրեն զգալ իր տարերքի մեջ»: Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ Մովսիսյանը զգալի առաջընթաց է ապրել: «Հուսով եմ, որ Մովսիսյանը Չեխիայի հետ խաղում լավագույն մարզավիճակում կլինի»,-ասել է Մինասյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |