Հայ և չեխ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր12 մարտի 2013 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին` ՀՀ ԱԳՆ-ում, Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան: Հայ և չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարևորվեց հայ-չեխական քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Մարտի 12-ին չեխական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ներկայացրեց ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացը, Հայաստանի ակնկալիքները ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից: ԱԳ նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |