Քաղաքագետ. Հացադուլը պայմանավորված է Ր.Հովհաննիսյանի և իր թիմակիցների անպատրաստ լինելով12 մարտի 2013 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հետընտրական զարգացումների էտապն ավարտվել է, դա փետրվարի 21-ին էր, երբ հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նման կարծիքի է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետՍերգեյ Մինասյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմակիցների համար դժվար է լինելու պահել քաղաքական ալիքը, քանի որ դա ոչ ոքին դեռ չի հաջողվել: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին, նա ասաց, որ հնարավոր է՝ այն ավարտվի երդմնակալության օրը: «Քաղաքական այս պայքարի ձևն ուղղված է գործող նախագահի համար դժվարություններ ստեղծելուն՝ կապված երդմնակալության հետ: Հացադուլը չի կարող կտրականապես փոխել երկրում քաղաքական պատկերը»,- ասաց քաղաքագետը: Սերգեյ Մինասյանը կարծում է, որ հացադուլը պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմակիցների անպատրաստ լինելով: «Նա մինչ այդ գնում էր քաղաքական իմպրովիզների ճանապարհով: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողցվեց պահել առկա ռեսուրսը, և հացադուլը ոչ այդքան հուսահատության, որքան քաղաքական պայքարի մեխանիզմը փոխելու ձև է: Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը նաև զգայական էր: Այս որոշումը սկսված պրոցեսը ավարտելու միջոց է»,- պարզաբանեց նա: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» հնարավորություններին, Սերգեյ Մինասյանը նկատեց, որ ի տարբերություն նախագահական ընտրությունների, վիճակը բարդանում է, քանի որ ընտրություններին մասնակցելու են այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |