Փաստաբան. Վարդան Սեդրակյանը առողջական խնդիրներ չունի

Փաստաբան. Վարդան Սեդրակյանը առողջական խնդիրներ չունի

PanARMENIAN.Net - Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը ոչ միայն չի վատթարացել, այլև՝ այն նորմալ է և նա առողջական խնդիրներ չունի: Այս մասին տեղեկանում ենք նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:

««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հավաստմամբ, Վարդան Սեդրակյանը հնարավորություն ունի ցանկացած ժամանակ հրավիրել այն բժշկին, որին նպատակահարմար է գտնում՝ հետազոտվելու և խորհրդատվություն ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելացնենք, որ լուրեր էին տարածվել, թե Վարդան Սեդրակյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացել է:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---