Կանադայում ՀՀ դեսպանը Թուրքիայի դեսպանին ցույց է տվել Ցեղասպանությունն ապացուցող փաստերը12 մարտի 2013 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանն այդ երկրի ամենաընթերցվող օնլայն լրատվամիջոցում` thestar-ում, պատասխանել է Կանադայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թունքայ Բաբալիի հայտարարությանը, թե ինքը Հայոց ցեղասպանությունն ապացուցող պատմական կամ իրավական որևէ հիմնավոր փաստի չի հանդիպել: Օնլայն նամակում դեսպանը գրել է.«Ես, որպես սովորական հայ և ոչ որպես Հայաստանի դեսպան, պարտավոր եմ պատասխանել Թուրքիայի իմ գործընկերոջը, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում զարմանալիորեն չի հանդիպել Հայոց ցեղասպանությունը փաստող պատմական կամ իրավական որևէ հիմնավորված ապացույցի: Չմանրամասնելով Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերը, ես կմատնանշեմ միայն մի քանի աղբյուրներ, որոնցից օգտվելով Թունքայ Բաբալին կարող է հարստացնել իր գիտելիքները հստակ փաստերով: 2002 թվականին Նյու Յորքի Արդարադատության միջազգային կենտրոնը վճռել է, որ հայերի կոտորածները Օսմայնան կայսրությունում «կրում են Ցեղասպանության մասին կոնվենցիայով սահմանված բոլոր տարրերը ցեղասպանություն որակվելու համար»: Ավելին, Կանադայում գործում են ավելի քան երկու տասնյակ պետական և միջազգային կազմակերպություններ, որոնց թվում նաև հեղինակավոր Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Փաստեր հավաքելու մեկ այլ միջոց պարզապես ճանապարհորդելը Արևմտյան Հայաստանում, որը 11-րդ դարում գրավել են Ալթայի լեռներից եկած քոչվոր թուրքերը: Այնտեղ կբախվեք հազարավոր հայկական վանքերի, եկեղեցիների, ամրոցների և ողջ քաղաքաների, որոնց անունները մինչև այժմ էլ թուրքական կառավարությունը չի փոխել: Հարցրեք Ձեզ` որտեղ են այս տարածքների բնիկները, որտեղ են քրիստոնեական դատարկ եկեղեցիների սպասավորները, ինչպե՞ս կարող էին 1.5 միլիոն հայեր հենց այնպես վերանալ աշխարհի երեսից: Կարծում եմ Դուք Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստեր կարող եք գտնել նաև «Նոյի երկրում»`քաղաքակրության այն օրրանում, որ այդպես դաժանորեն սրբապղծվել և ավերվել է երիտթուրքական կառավարության կողմից: Արժանապատվություն և քաջություն ունեցեք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես արեց Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը: Հարգանք ունեցեք 10 միլիոն հայերի նկատմամբ, ովքեր դեռ ողբում են իրենց նախորդ սերունդների զարհուրելի կորուստը: Քաջություն ունեցեք»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |