Աբրահամ Խաշմանյան. Մ-19 տարեկանների հավաքականը խաղալու է միայն հաղթանակի համար12 մարտի 2013 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատմել է հավաքականի կազմավորման, ապագա ծրագրերի, ինչպես նաև հիմնական խնդիրների ու նպատակների մասին: «Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ինձ հրավիրել էր խորհրդակցության, որի ժամանակ հայտնել էր, որ որոշում է կայացվել ինձ վստահել Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Ցանկացած հավաքական գլխավորելը մեծ պատիվ և պատասխանատվություն է յուրաքանչյուր մարզչի համար: Ինձ վստահվել է այս աշխատանքը և ես պարտավոր եմ արդարացնել վստահությունը»,- Խաշմանյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը: Նա նշել է, որ շատ լավ գիտի, թե ինչ խաղացողներ են հանդես գալիս հայկական ակումբներում, և նրանցից շատերն այսօր էլ կարող են որպես հավաքականի լիարժեք անդամներ դիտարկվել: Խաշմանյանի խոսքով, թիմի կորիզը պետք է կազմեն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները: «Եթե մենք ունենանք դիրքային խնդիրներ, այդ դեպքում արդեն կհրավիրենք արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների: Բնականաբար, մենք փորձելու ենք ուշադրության կենտրոնում պահել բոլոր ֆուտբոլիստներին, սակայն երկօրյա հավաքներով, այն էլ հրավիրելով միանգամից 50-60 ֆուտբոլիստի, մենք չէնք կարող լիարժեք պատկերացում կազմել նրանց մասին: Բացի այդ, մեզ մնացել է ընդամենը 7 ամիս և շատ ավելի կարևոր է այս ընթացքում անել այնպես, որպեսզի հավաքականն ունենա սեփական խաղաոճ և ձեռագիր»,- ասել է նա: Մարզիչն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ իրենք տեղեկացված լինեն մրցակիցների մասին, որպեսզի կարողանանք ճիշտ պատրաստվել նրանց դեմ հանդիպումներին, սակայն շատ կարևոր է կենտրոնանալ սեփական խաղի վրա և մրցակցին թելադրել իրենց կամքը: «Կազմակերպվելու են երկօրյա հավաքներ, որոնց ընթացում մենք հնարավորություն կունենանք ծանոթանալ թեկնածուներին: Բացի հունիսին Հանքավանում կայանալիք հավաքից շատ լավ կլինի, որ մենք հնարավորություն ունենանք մրցաշարից առաջ գոնե մեկ միջազգային խաղ անցկացնել Լեհաստանի կամ Ռումինիայի մակարդակի թիմի հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր հնարավորությունները: Պետք է բարելավենք ընդհանուր թիմային աշխատանքը և խաղանք միայն հաղթանակի համար»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |