Ստամբուլի դատախազությունը պահանջում է դատապարտել Սևան Նիշանյանին 1,5 տարվա ազատազրկման12 մարտի 2013 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունն ավարտել է հայ լրագրող Սևան Նիշանյանի գործով դատավարությունը և պահանջում է դատապարտել նրան 1,5 տարվա ազատազրկման «ժողովրդի մի մասի կրոնական զգացմունքները վիրավորելու համար»: Նիշանյանը չի ճանաչում ներկայացված մեղադրանքը, պնդում է, որ դատարան դիմած մարդիկ «ծանոթ չեն խոսքի ազատության մասին օրենքին» և ինքը չի պատրաստվում պաշտպանվել դատարանում: «Պաշտպանվել կնշանակի ճանաչել այս գործի օրինական լինելը: Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար»,-ասել է Նիշանյանը, հայտնում է «Ակոս» թերթը: «Երկրում շատ են անկիրթ մարդիկ, որոնք աջ ու ձախ բոլորի վրա կեղտ են շպրտում: Ես մեղադրական եզրակացությունը կարդալու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ համբերություն: Ես չեմ պատրաստվում պաշտպանվել այսպիսի հիմար դատավարության ընթացքում»,-հայտարարել է նա: Նա ասել է, որ եթե իրեն դատապարտեն 1,5 տարվա ազատազրկամն, ապա դա միայն կվնասի Թուրքիային՝ ցույց տալով աշխարհին, թե ինչպես է աշխատում թուրքական դատարանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |