Արդարադատության նախարարի և նոտարի գործով դատական նիստը 3-րդ անգամ հետաձգվեց12 մարտի 2013 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանում, դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումի գործով այսօրվա դատական նիստն այսօր էլ է հետաձգվել: Դատական նիստերն արդեն 3-րդ անգամ են հետաձգվում` պատասխանողի միջնորդությամբ, որը խնդրում է քննություն անցկացնել Ա. Մելքոնյանի հակընդդեմ հայցը վերադարձնելու դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից որոշում ընդունելուց հետո: Հրայր Թովմասյանը նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարն, իսկ նոտարը 2013 թ. փետրվարի 4-ին ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հակընդդեմ հայց` պահանջելով վերացնել ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի հունիսի 29-ի թիվ 116-Ա հրամանը։ Հակընդդեմ հայցը դատարանը վերադարձրել էր, որովհետև ըստ դատարանի այն վիճարկման հայց է, հետևաբար դրա վրա տարածվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երկամսյա ժամկետը, իսկ այն դատարանի համոզմամբ Ալվարդ Մելքոնյանի կողմից բաց է թողնվել: Այս որոշման դեմ Ա.Մելքոնյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: |