Կոնվերս Բանկը բացել է իր նոր «Դավթաշեն» մասնաճյուղը

Կոնվերս Բանկը բացել է իր նոր «Դավթաշեն» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Դավթաշեն, 3-րդ թաղամաս, 18/6 տարածք հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 33-րդ մասնաճյուղը: ՛՛Դավթաշեն՛՛ մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում:

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսից բացվել և արդեն գործում է նաև Կոնվերս Բանկի «Զեյթուն» մասնաճյուղը: Բացի այդ, օրերս նոր հասցեում բարելավված նոր պայմաններով վերագործարկվեց Սևան քաղաքի մասնաճյուղը: Շուտով կբացվեն Կոնվերս Բանկի ևս 2 նոր մասնաճյուղեր՝ Աշտարակ և Դիլիջան քաղաքներում:

Ներկայում Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 15, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում:

«Մեր նպատակն է անընդհատ կատարելագործել բանկ-հաճախորդ հարաբերությունները: Հավատարիմ այս գաղափարին մենք շարունակաբար բարելավում ենք և° Բանկի մասնաճյուղերը, և° առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ: Կոնվերս Բանկի այս հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած քանակը», - նշեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---