Ստամբուլում տարեց հայ կանանց վրա հարձակումների գործով կասկածյալը ոչինչ չի հիշում12 մարտի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակի ներկայացուցիչը` փաստաբան Էրեն Քեսքինը, հանդիպել է Սամաթյայի գործով /Ստամբուլի այդ թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակումներ/ միակ կասկածյալ Մուրադ Նազարյանի հետ, ով պահվում է կալանքի տակ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է իրավապաշտպան կազմակերպության գրասենյակից: Փաստաբանի խոսքով Նազարյանը զրույցի ժամանակ ասել է. «Քույրիկ, ես ոչինչ չեմ հիշում, ես չեմ կարող անգամ մեկ մարդու ապտակել, չեմ կարող ոչ ոքի ծեծել: Բայց, եթե ոստիկանությունն ասում է, միգուցե նման բան եղել է»: Է. Քեսքինը նշել է, որ հնարավոր է Նազարյանը չի կատարել այդ հանցանքներ, իսկ եթե կատարել է, ապա ոչ միայնակ, որովհետև ֆիզիկապես ու հոգեպես թույլ է: Իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել է խորը և համակողմանի հետաքննություն անցկացնել, իսկ ոստիկանությունից` վերացնել գաղտնիությունը, որով ընթանում է այդ հետաքննությունը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |