Օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն ծնելիության մակարդակի բարձրացմանը![]() 12 մարտի 2013 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի հիմնական փոփոխությունները կատարվել են 6-րդ և 11-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ 6-րդ հոդվածը լրացվել է 7-րդ մասով, ըստ որի՝ կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: 11-րդ հոդվածում կատարված լրացմամբ՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը: Նշվել է, որ նախագծի ընդունումը կնպաստի սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ընտանիքների պահպանմանը և ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին (ընտանիքի անապահովության 30 և ավելի միավորի դեպքում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքի նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի և մարտի 18-21-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |