Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում10 հոկտեմբերի 2005 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում` Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի տարածքում կանցկացվի ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչներ Իմրե Պալատինուսը, Միրոսլավ Վիմետալը, Պիտեր Կին եւ Աշխատանքային խմբի բարձրաստաիճան ներկայացուցիչ Դավիթ Պրենդերգաստը: Ղարաբաղյան կողմից շփման գծում դիտարկմանը կհետեւի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Ալեքսանդր Սամարսկին, Հարրի Էրոնենը եւ Աշխատանքային խմբի բարձրաստաիճան ներկայացուցիչ Թոմաս Սթգրարը, հաղորդում է «Ռեգնում » գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |