Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրինագիծը չի քննարկվել լրամշակվելու նպատակով

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրինագիծը չի քննարկվել  լրամշակվելու նպատակով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ քննարկել է առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական լսումների օրակարգային հարցեր: Լսումների թեմաների վերաբերյալ եղել են առաջարկներ հանձնաժողովի անդամների կողմից, որոնք կքննարկվեն աշխատանքային կարգով: Նիստին մասնակցող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը սատարելու խորհրդարանական լսումների կազմակերպմանը Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2012 թվականից:

Հանձնաժողովը, հեղինակի առաջարկով, այս նիստում չի քննարկել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը՝ լրամշակվելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---