Գ. Մինասյան. Ծրագրային բյուջետավորմամբ կանցնենք առավել արդյունավետ և թափանցիկ գործընթացների![]() 12 մարտի 2013 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում փոփոխությունների՝ կառավարարության օրենսդրական նախաձեռնությունը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ փաթեթը կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից: Գլխադասային հանձնաժողովը գործադիրի մասնագետների ու ոլորտի պատասխանատուների հետ արդեն իսկ նախնական քննարկումներ է ունեցել՝ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության գալով: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նիստում հիմանավորել է այս նախաձեռնության անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն ընդունելու պարագայում իրավաբանորեն կամրագրվի բյուջեի նախագծերը ծրագրային ձևաչափով կազմելու քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ հիմնական թիրախը կլինի ծրագրերի իրակացումից ստացված արդյունքը: Պետական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն արդեն իսկ առաջնորդվում է ծրագրային բյուջետավորման սկզբունքով, կիրառում որոշ տարրեր բյուջեի նախագծեր կազմելիս, տարեցտարի ընդլայնում ծրագրային բյուջետավորման շրջանակը: Սակայն օրենսդրորեն այս մոտեցումն ամրագրված չէ: «Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է նաև հստակեցնել որոշ հասկացություններ, տալ նոր սահմանումներ, ինչպես նաև կանոնակարգել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվները: Գագիկ Մինասյանը նշել է, որ ակնկալում է առաջինից երկրորդ ընթերցման միջև ընկած ժամանակահատվածում անցումը ծարագրային բյուջեին դարձնել հասարակական լայն ձևաչափով լսումների առարկա: Նրա բնորոշմամբ՝ որքան շատ մարդ շահագրգիռ լինի ծրագրային բյուջետավորմամբ, այնքան արագ հնարավոր կլինի անցնել բյուջետային առավել արդյունավետ և թափանցիկ գործընթացների: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |