Մոնղոլացի բժիշկները եկել են հայկական ընտանեկան բժշկության փորձն ուսումնասիրելու12 մարտի 2013 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող Մոնղոլիայի առողջապահության նախարարությունն այն կարծիքին է, որ հայկական փորձի ուսումնասիրությունը հնարավորություն կտա զարգացնելու համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և իրականացնելու առողջության առաջնային պահպանման ռազմավարության բարեփոխումներ: Ընդունելով Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրել է անկախացումից հետո առողջապահական համակարգում իրականացված բարեփոխումները։ Ընդգծելով առողջության առաջնային օղակի կարևորությունը` փոխնախարարն անդրադարձել է ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրականացված քայլերին և այդ ինստիտուտի գործարկմանը։ Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է ներկայացնել ընտանեկան բժշկության կայացման մեր երկրի փորձը և նպաստել, որ Մոնղոլիայի պատվիրակության այցն արդյունավետ լինի։ Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Բաասայ Բուլգանչիմեգը նշել է, որ իրենք տեղեկացված են, որ վերջին տարիների ընթացքում ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է, և այս ոլորտում հայ մասնագետների փորձը լավագույնն է տարածաշրջանի երկրներում։ Այնուհետև Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությունը և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն անցակցրել են աշխատանքային քննարկումներ։ Պատվիրակության անդամները կայցելեն հանրապետության տարբեր մարզերում գործող ընտանեկան բժշկության գրասենյակներ, կուսումնասիրեն տրամադրվող ծառայությունների մատուցմանը, դրանց որակի հսկողությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպչական, ֆինանսական և այլ հարցեր։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |