Ն.Վարդանյանը հուսով է, որ Ռամիլ Սաֆարովի գործով հաջորդ նիստը վերջինը կլինի10 հոկտեմբերի 2005 - 20:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Բուդապեշտում կայացավ հայ սպա Գուրգեն Մարգարյանի ադրբեջանական զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում դրա մասին հայտարարել է Գ.Մարգարյանի գործով դատապաշտպան , Միջազգային փաստաբանների միության անդամ Նազելի Վարդանյանը: Նրա խոսքով, նիստի ընթացքում մեղադրող կողմը ելույթ ունեցավ «ծանր հետեւանքներով սպանություն» հոդվածը «ցեղասպանության մասին» հոդվածի վերաորակավորելու առաջարկով, որի կապակցությամբ պաշտպանութունը բողոք հայտնեց: Բուդապեշտի դատարանը դեռեւս որոշում չի կայացրել տվյալ հարցի վերաբերյալ: Նիստի ժամանակ ընթերցվել են լիտվացի սպա Սաուլյուս Պաուլյուսի ցուցմունքները` նիստում նրա բացակայության պատճառով: Դրանից հետո, ցուցմունքներ տալու համար հրավիրվել է հայկական բանակի սպա Հայկ Մակուչյանը: Պաշտպանությունը տարաբնույթ հարցերի միջոցով փորձում էր մոլորեցնել հայ սպային եւ հակասություններ գտնել նրա ցուցմունքների մեջ: Դատավորը պահանջել դադարեցնել այդ անիմաստ հարցերը, որից հետո հարցաքննությունը դադարեցվել է: Ն.Վարդանյանի խոսքերով, այս նիստում դատարանը մինչ այդ տվյալ գործով վկա հանդիսացող Հայկ Մակուչյանին ճանաչել է տուժող կողմ: Հարցաքննության ընթացքում մեղադրյալ Ռամիլ Սֆարաովը փորձում էր ժխտել երկրորդ ադրբեջանցի սպա Անար Ալիեւի սպանությանը մասնակցելու հնարավորությունը, որը մինչ հանցագործության կատարումը տասը օր բնակվել էր Սաֆարովի հետ միեւնույն սենյակում: Միեւնույն ժամանակ, Ն.Վարդանայնը նշել է, որ ըստ վկաների ցուցմունքների, Հայկ Մակուչյանի սենյակ ներխուժելու պահին Ռ.Սաֆարովը բղավել է.«Դուրս արի, հայ: Մենք ձեզ կսապնենք»: Այս փաստը վկայում է այն մասին, որ սպանությունը պլանավորվել է Ա.Ալիեւի հետ միասին: Սաֆարովը նաեւ հավաստաիցնում էր, որ չի պլնավորել նախապես Գուրգեն Մարգարյանի սպանությունը: Ընդ որում Ռ.Սաֆարովը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչու է ձեռք բերել կացինը: Ն.Վարդանայնը նշել է նաեւ, որ Ա.Ալիեւը դատարանի այս նիստին ներկա չի եղել եւ պաշտպանությունը նրա բացակայության բավականին հակասական բացատրություն տվեց` հավաստաիցնելով, որ հաջորդ նիստին Ա.Ալիեւը անպայման ներկա կլինի, ինչը կասկած է հարուցում Ն.Վարդանյանի մոտ: Նիստի ընդմիջումից հետո իրենց եզրակացություններն են տվել փորձագետները, որոնք անց են կացրել առաջին եւ երկրորդ դատահոգեբանական փորձաքննությունը: Առաջին փորձաքննության արդյունքում Ռ.Սաֆարովը մեղսունակ էր ճանարվել: Պաշտպանության միջնորդությամբ անց է կացվել երկրորդ փորձաքննությունը, որի արդյունքում Սաֆարովի մոտ հայտնաբերվել էին հետտրավմատիկ սինդրոմի տարրեր: Հոգեբան Յուհաս Քրիստինը, որն առաջին փորաձքննությունն էր անցկացրել, հաստատակամորեն եւ մանրամասն ներկայացրեց իր տեսակետը եւ փորձաքննության արդյունքուները, հայտարարելով, որ այդ վիճակում մարդկանց մոտ ի հայտ է գալիս վախ, եւ ոչ թե ագրեսիա: Նման սինդորմով մարդը չէր դառնա բանակի սպա եւ ոչ մի կերպ չէր գնա սպանության: Ավելին, հետտրավմատիկ սինդրոմը կարող է հայտվել մի մարդու մոտ, որը դարձել է որեւէ ողբերգական իրադարձությունների անմիջական վկան, մասնավորապես, ինչպես պնդում է պաշտպանությունը, «Խոջալուիի դեպքերի» ականատեսը: Սակայն, Սաֆարովը այդ իրադարձությունների ժամանակ եղել է Բաքվում, իսկ այնուհետեւ մեկնել է Թուրքիա: Երկրորդ փորաձքննությունը վարած փորձագետ Իլդիկո Կովաչի իր իրավացիությունը ապացուցելու փորձերը պրոֆեսիոնալ չէին: Ինչպես հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, Կովաչը պնդում էր, թե Թուրքիայում Ռ.Սաֆարովը «Քսենեքս» դեղամիջոցն էր ընդունում, որը նախատեսված է հետտրավմատիկ սինդրոմով մարդկանց համար: Սակայն Յու.Քրիստինը ի պատասխան հայտարարել է, որ հենց այդ ժամանակ այդ դեղամիջոցը շրջանառության մեջ չի եղել, իսկ եթե նման դեղամիջոց նույնիսկ եղել է, ապա այն կրել է բոլորովին այլ անվանում: Ըստ Ն.Վարդանյանի, այդ սինդրոմը չի համարվում հոգեկան հիվանդույթուն եւ չի կարող դիտարկվել որպես մեղմացուցիչ հանգամանք: Դատարանը որոշել է անցկացնել երրորդ փորձաքննությունը, որը կուսումնասիրի առաջին երկուսի եզրակացությունները եւ նախապատվությունը կտա դրանցից մեկին: Ն.Վարդանյանը նշել է, որ եղել է դրական տեղաշարժ: Նա նաեւ հայտարարել է, որ հաջորդ նիստը, որը կայանալու է դեկտեմբերի 15-ին, վերջինը կլինի, եւ դատարանը կկայացնի իր որոշումը: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |