ՆԱՍԱ. Մարսում կյանք է եղել![]() PanARMENIAN.Net - Տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը հայտնել է հողի անալիզի արդյունքների մասին, որը կատարել է Curiosity մարսագնացը: Հիմնվելով ստացված տվյալների վրա՝ գիտնականները պնդում են, որ հեռավոր անցյալում Կարմիր մոլորակի վրա կյանք է եղել, երկրայինի նմանությամբ: Հողաշերտի նմուշներում հայտնաբերվել են ծծումբի, ազոտի, ջրածնի, թթվածնի, ֆոսֆորի ու ածխածնի հետքեր: Գիտնականները հայտարարել են, որ ստացված տվայլները թույլ են տալիս պնդելու, որ այն վայրում, որտեղ նմուշառում է արվել, աղի լիճ է եղել: Սակայն ասել, թե քանի տարեկան է այն և երբ է ջրազրկվել, բարդ է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |