ԵՄ Twinning ծրագիրը բարելավել է ՀՀ հակամենաշնորհային մարմնի ինստիտուցիոնալ հնարավորությունները13 մարտի 2013 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Երևանում ամփոփել են Հայաստանում իրականացվող մրցակցային դաշտի բարելավմանն ու ՏՄՊՊՀ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագրի արդյունքները: Ինչպես ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ԵՄ տեխնիկական աջակցության ծրագիրը անց է կացվել երկու հիմնական ուղղություններով՝ օրենսդրության բարեփոխում ու ՏՄՊՊՀ ինստիտուցիոնալ հնարավորությունների բարձրացում: Ծրագրի իրականացման արդյունքում նվաճումներ են արձանագրվել պետկառույցի աշխատանքում՝ անբարեխիղճ տնտեսվարողների որոշումների վերաբերյալ: «Եթե նախկինում տարեկան մենք 20-30 որոշում էինք կայացնում, ապա 2012թ. այդ թիվը հասել է 214-ի»,-նշել է նա: Շաբոյանը հավելել է, որ ավելացել է նաև տուգանքի չափը՝ մինչև 300 մլն դրամ նախկին 9-10 մլն դրամի փոխարեն, ավելին, այժմ չկա ոչ մի որոշում, որը դատարանն անվավեր է ճանաչել: ԵՄ Թվինինգ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում տեղի մասնագետները վերապատրաստում են անցել արտերկրում, իսկ օտարերկրյա փորձագետները մասնակցել են ՏՄՊՊՀ դիտարկումներին ու վարչական վարույթներին, կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ, այդ թվում նաև մարզերում: Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ասել է, որ բարեխիղճ մրցակցությունը խթանում է բիզնեսի աշխատանքը, թույլ է տալիս նրան աճել, նոր աշխատատեղեր սկսել, ներդրումներ ներգրավել: Մյուս կողմից, ըստ նրա, մրցակցությունը դրական է անդնադառնում սպառողների վրա, որոնք կարող են ընտրություն կատարել ու որակյալ ապրանք գնել ավելի ցածր գնով: Հրիստեան նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մրցակցությունը կարևոր նախապայման է Եվրոպայի հետ ասոցացման ճանապարհին, և Հայաստանը պետք է ներդաշնակեցնի տեղական օրենսդրությունը ԵՄ հետ: Թվինինգ ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |