Կհանդիպե՞ն, թե՝ ոչ. Արմեն Մարտիրոսյանը խոսել է նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ13 մարտի 2013 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլին կասկածանքով վերաբերողներ կային, բայց բավականին բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար, որքան էլ փորձում են ցինիկ արտահայտություններով հակադարձել: Նման կարծիքի է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա այսօր Ազատության հրապարակում հանդիպեց լրագրողներին: «Իշխանությունը ցայտնոտի մեջ է հայտնվել, լուծման ուղիներ է փնտրում: Ես հույս ունեմ, որ գործող նախագահը թիմակիցներին չի լսի և կհասկանա, որ պատասխանատվությունը բացառապես իրենն է: Ես հույս ունեմ նաև, որ լուծումն իրեն երկար սպասեցնել չի տա և երկու առաջնորդների՝ երրորդ և չորրորդ նախագահների հանդիպումից հետո իշխանությունները կփորձեն իրական առաջարկությունները ներկայացնել լուծման ուղղությամբ»,-ասաց նա:: Մարտիրոսյանը համոզված է, որ իրենց պայքարը արդյունք տալու է, և մինչև ապրիլի 9-ը իշխանությունը երկխոսության մեջ կմտնի: Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է գործող նախագահին ընդունել, ինչի հետ կապված ինքը արդեն զրուցել է նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, սակայն դեռևս որևէ պատասխան չի ստացել: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |