Արթուր Աբրահամ. Զգուշացիր, Շտիգլից, մեր ռևանշը շատ ավելի բարդ է լինելու, քան առաջին մենամարտը13 մարտի 2013 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեկնաբանել է առաջիկա մենամարտը գոտու նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի հետ (Գերմանիա): «Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին, որոնք ինձ հետ ռինգ են դուրս գալիս: Կարող եմ ասել միայն, որ ավելի հզոր մրցակիցներ եմ ունեցել, քան Ռոբերտ Շտիգլիցը: Կարող եմ հավաստիացնել, որ նա բավականին ուժեղ հարված ունի, սակայն, նրա ուժը բավարար չէ ինձ սպառնալու համար»,-Աբրահամի խոսքերն է մեջբերում BoxingScene-ը: Նա խոստովանել է, որ Շտիգլիցը դեռ չի տեսել Աբրահամի լավագույն տարբերակը, այն դեպքում, երբ ինքը ցուցադրել է իր բոլոր հնարավորությունները. «Ես ուղերձ ունեմ նրա համար: Զգուշացիր, Շտիգլից, մեր ռևանշը շատ ավելի բարդ է լինելու, քան առաջին մենամարտը: Ես ոչ թե ուղղակի ջանադրաբար մարզվում եմ, ես տանջում եմ ինձ մարզասրահում: Եվ ինձ դա դուր է գալիս»: Ըստ Աբրահամի, գլխավորը հաղթանակն է, և կարևոր չէ, միավորներով կհաղթի թե նոկաուտով: «Իհարկե նոկաուտը կարծես լրացուցիչ փայլ է հաղորդում հաղթանակին, սակայն, նախապես, դա հնարավոր չէ պլանավորել: Գիտեմ, որ ռևանշում ավելի ագրեսիվ եմ լինելու: Մենամարտը շատ ավելի ինտենսիվ է լինելու, և հանդիսատեսը կտեսնի՝ կկարողանա արդյոք իմ մրցակիցը դիմադրել դրան թե ոչ»,-հավելել է Աբրահամը: Աբրահամ-Շտիգլից հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Մագդեբուրգում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը |