Հայաստանը մարդասիրական օգնություն չի ցուցաբերի Պակիստանին11 հոկտեմբերի 2005 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մարդասիրական օգնություն չի ցուցաբերելու Պակիստանին` այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը: Դիվանագետը նշել է, որ Պակիստանն ուղղակիորեն չի դիմել Հայաստանին` մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքով: Արմեն Բայբուրդյանը հիշեցրել է, որ Երեւանի եւ Իսլամաբադի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |