Թուրքմենստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

Թուրքմենստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքմենստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքում:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---