Հայ-վրացական ռազմական գործակցությունից այսօր ավելին ակնկալել չարժի, բայց զարգացման միտում կա13 մարտի 2013 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը պաշտպանության ոլորտում, այնուամենայնիվ, ունեն սահմանափակ համագործակցություն: Կարծիքը Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանինն է, ով այսօր ասուլսիսի ժամանակ, անդրադառնալով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի Երևան կատարած այցին և հայ-վրացական հարաբերություններին, նաև հիմնավորել է իր մոտեցումը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանը, ընտրելով ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղին, ռազմավարական հարաբերություններ ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, հավասարակշռված քաղաքականության դիրքերից է գործում: «Հայաստանն ու Վրաստանը լայնորեն համագործակցում են հիմնականում տնտեսական ու մշակութային ոլորտներում, բայց ռազմական ոլորտում համագործակցությունը այնքան էլ խորացված չէ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Սակայն ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը նպաստում է Վրաստանի հետ պաշպանության ոլորտում որոշակի եզրերի շուրջ համագործակցությանը: Ռազմական համագործակցության ոլորտում այսօր ավելին ակնկալել չարժե, սակայն զարգացման միտումներն առկա են»,- ասել է Ջոնի Մելիքյանը: Նա նշել է, որ հայ-վրացական հարաբերությունների նոր ձևաչափի ձևավորումից հետո Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան այդ մակարդակով առաջին այցն էր և ուներ ճանաչողական ու քաղաքական բնույթ: Իսկ այցի ժամանակ նախարարները քննարկել են հիմնականում 3 ոլորտի վերաբերող հարցեր՝ ռազմական կրթություն, բարեփոխումներ և միջազգային խաղապահ առաքելություններին մասնակցության հարցեր, որոնց շրջանակներում հնարավոր է փորձի փոխանակում: «Վրաստանը ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետություններից միակն է, որ ունի այդքան մեծ թվով՝ մոտ 1500 խաղապահ Աֆղանստանում: Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում գործող ռազմական դպրոցում այսօր ուսանում են նաև հայ սպաներ: Իսկ բարեփոխումների առումով Ի. Ալասանիան հայտարարեց, որ իշխանափոխությունից առաջ պաշտպանության ոլորտին հատկացված շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի միջոցները ծախսվել են ոչ արդյունավետ: Այդ առումով, հայկական փորձը վրացական կողմը կարող է կիրառել, իսկ հայկական կողմն իր հերթին փոխառել վրացական փորձը»,- ասել է փորձագետը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը «Հայփոստի» շենքը և հարակից տարածքները գերակա շահ են ճանաչվել. Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի Ծրագիրը միտված է զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը |