ՃՈ-ն առաջարկում է հանել տաքսիների դեղին համարանիշերը![]() 13 մարտի 2013 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի կողմից մշակվել և շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության օրենքների և կառավարության որոշումների նախագծեր, որոնց նպատակը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը հեշտացնելն ու լիցենզիա ստանալու գործընթացը պարզեցնելն է: Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նպատակը և առաջնորդվելով գործընթացն առավել պարզեցնելու անհրաժեշտությամբ` Ճանապարհային ոստիկանությունն առաջարկել է հանել մարդատար տաքսի ավտոմոբիլներին դեղին հիմագույնի համարանիշեր և հաշվառման կտրոն հատկացնելու վերաբերյալ դրույթները, իսկ փոխարենը նախատեսել վերահսկողությունը հատուկ պաշտպանվածություն ունեցող կպչուն կտրոնի (տեխնիկական զննության և ԱՊՊԱ կտրոնի նմանությամբ) միջոցով իրականացնելու եղանակը, որը կհատկացվի լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ ու կփակցվի ավտոմոբիլի հետևի հողմապակուն: Այդ պարագայում յուրաքանչյուր ավտոմոբիլի համար 17.000 (12.000 դրամ համարանիշերի հատկացման պետական տուրք և 5.000 դրամ հաշվառման գործողության համար վճար) դրամով կնվազի լիցենզավորման գործընթացի վրա ծախսվող գումարը, և բացի այդ, բավականին կկրճատվի լիցենզավորման գործընթացի ժամկետը: Բացի այդ, տվյալ գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձինք և կազմակերպություններն այլևս պարտականություն չեն ունենա մեկ գործունեության համար դիմելու երկու պետական մարմնի, մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներին: Ինչ վերաբերում է դեղին հիմնագույնի համարանիշերը սպիտակ հիմնագույնի համարանիշերով փոխանակելու ժամանակ առաջացող ֆինանսական ծախսերին, ապա հարկ ենք համարում նշել, որ դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման ժամանակ ի պահ հանձնված տվյալ ավտոմոբիլների սպիտակ հիմնագույնի համարանիշերը վերադարձվելու են անվճար, հայտնում է ՃՈ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |