Երևանում երթևեկության առավելագույն արագությունից թույլատրելին սահմանող նշաններ են տեղադրվել13 մարտի 2013 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Բազմաթիվ քաղաքացիների, պատգամավորների և հասարակական կազմակերպությունների առաջարկություններով` ճանապարհային ոստիկանությունը կրկին ուսումնասիրություններ է կատարել, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները` Երևան քաղաքում արագաչափ սարքերի տեղադրման երկու ճանապարհահատվածներում տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ: Մասնավորապես. Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ քաղաք ուղղությամբ, տեղադրվել է 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղում` 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագության սահմանափակման նշաններ (նախկինում երկու տեղում էլ՝ 60 կմ/ժ): Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ, հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը |