Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննությունն ավարտվեց![]() PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումների հիման վրա գործի միասնական կարգով քննությունն ավարտվեց, վաղը Սահմանադրական դատարանը կկայացնի և կներկայացնի որոշումը: «Սահմանադրական դատարանը բազմիցս կրկնել է, թե ինչ հարցեր և ինչ կարգով կարող են քննվել ՍԴ-ում, բայց հաշվի առնելով հարցի կարևորությունը կողմերին փորձեցինք առավելագույն հնարավութունը տրամադրել ներկայացնելու իրենց տեսակետները, փաստերն ու ապացույցները»,- նիստի ավարտին ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա շնորհակալություն հայտնեց կողմերին կոռեկտ և հավասարակշռված լինելու համար: Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշումը և ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները ՍԴ ներկայացրել են նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |