«Հարսնաքարի գործով» պաշտպանները հայտարարել են նախաքննության մարմնի կանխակալ վերաբերմունքի մասին

«Հարսնաքարի գործով» պաշտպանները հայտարարել են նախաքննության մարմնի կանխակալ վերաբերմունքի մասին

PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքարի գործով» այսօրվա դատական նիստում հետազոտվել են իրեղեն ապացույց ճանաչված «մայկան» կամ «վերնաշապիկը»:Տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հագուստը երկու վերոհիշյալ անվանումներով է հիշատակվում գործում, ինչը դատավարության մասնակիցների մոտ որոշակի կասկածների տեղիք էր տվել: Արտակ Բայադյանը, սակայն, հաստատել է, որ կարմիր զոլերով սպիտակ «մայկան» իրենն է և որ այն իր հագին է եղել դեպքի օրը:

Ամբաստանյալների պաշտպանները նախաքննության մարմնի կանխակալ վերաբերմունքի մասին են հայտարարել: Խաոսել են այն մասին, որ, օրինակ Ն.Հայրապետյանը ձերբակալվել է Վահե Ավետյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ առանց որևէ ապացույցի, գործի նյութերում չի երևում Գ.Մարգարյանի «անցումը» վկայից կասկածյալի, Ա. Բաղդասարյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, սակայն որպես ձերբակալության նպատակ նշվում է «փախուստը կանխելը»:

Այս նիտում ավարտվել է գործի գրավոր նյութերի հետազոտումը, հաջորդ նիստում դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը կամ քննության կառնի լրացուցիչ վկաներ հրավիրելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---