ԼՂՀ ԱԳՆ-ն եւ ԵԱՀԿ-ն պետք է զարգացնեն համագործակցությունը հանուն Ղարաբաղում խաղաղության եւ կայունության հաստատման

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանն ընդունեց ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար, գնդապետ Տոմազո Ստրգարին (Սլովենիա), հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Տոմազո Ստրգարը, որն առաջին անգամ էր Լեռնային Ղարաբաղում, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում Բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը եւ հեռանկարային ծրագրերը: Իր հերթին Մասիս Մայիլյանն անդրադարձավ ԼՂՀ ԱԳՆ եւ ԵԱՀԿ փոխհարաբերությունների նախապատմությանը` ընդգծելով ձեւավորված համագործակցության արդյունավետությունը: Ընդսմին, զրույցի մասնակիցները նշեցին հետագա փոխգործակցության խորացման կարեւորությունը` ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման առումով: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Օլեքսանդր Սամարսկին (Ուկրաինա) եւ Հարրի Էրոնենը (Ֆինլանդիա):
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---