ՀՀ ԱԳՆ փոխղեկավարը չի հայտարարել, թե Հայաստանը մարդասիրական օգնություն չի ցուցաբերի Պակիստանին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին վերագրվող այն հայտարարությունը, թե իբր Հայաստանը չի պատրաստվում մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Պակիստանին, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, Արմեն Բայբուրդյանը նման հայտարարությամբ հանդես չի եկել: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ԶԼՄ-ները, վկայակոչելով Հայաստանի ԱԳ փոխնախարար Ա. Բայբուրդյանին, տեղեկատվություն են տարածել, որ պաշտոնական Երեւանը մարդասիրական օգնություն չի ցուցաբերի Պակիստանին , քանի որ այդ երկիրը չի դիմել Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: ՀՀ ԱԳՆ փոխղեկավարը իբր հիշեցրել է, որ Երեւանի եւ Իսլամաբադի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:
 Ուշագրավ
---