Ալեքսանդր Կռիլով. Ակնհայտ է, որ Պուտին-Սարգսյան հանդիպմանը քննարկվել են գազի գները![]() PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը քննարկվել են գազի գները, հավանաբար, կապակցելով այդ հարցը Մաքսային միության ու Եվրասիական միության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, հնարավոր է, որ ռուսական կողմը կրկին հետաձգի գազի գնի բարձրացումը, սակայն, դա չի կարող անվերջ տևել և կախված է Հայաստանի որոշումից՝ անդամակցել վերոնշյալ միություններին, թե ոչ»,-նշել է: «Եթե ոչ, ուրեմն, մոտ ապագայում գազի գներն էլ կարող են շուկայական դառնալ: Դա կարող է ողբերգություն չդառնալ Հայաստանի համար, եթե համաշխարհային շուկայում էներգակիրների գները նվազեն: Հակառակ դեպքում, կարող են խնդիրներ առաջանալ, եթե հայկական ընկերությունները փորձեն պահպանել իրենց եկամուտները նույն մակարդակի վրա և բոլոր լրացուցիչ ծախսերն ընկնեն բնակչության ուսերին»,-ասել է Կռիլովը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |