Այսօր Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը12 հոկտեմբերի 2005 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի կունենա տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցելու համար երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը: Հանձնաժողովի նիստի ընթացքում կողմերը կքննարկեն համագործակցության իրավապայմանագրային բազայի վիճակը, առեւտրատնտեսական, ֆինանսական եւ գույքային հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցությունը վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի եւ կապի, մարդասիրական ոլորտներում, ինչպես նաեւ «Գույք պարտքի դիմաց» համաձայնության հարցեր: Նիստի արդյունքում կստորագրվի Արձանագրություն: Նշենք, որ հայկական կողմից տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է:Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |