Չեխիայի միջազգային մրցաշարում այսօր հանդես կգան երեք հայ բռնցքամարտիկներ![]() 14 մարտի 2013 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Չեխիայում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցաշար: Մարտի 14-ին մրցաշարում հանդես կգան երեք հայ բռնցքամարտիկներ: Մենամարտերը կսկվեն Երևանի ժամանակով ժամը 19:00-ին : Նարեկ Աբգարյանը (52 կգ) կհանդիպի Ջամանթայ Էրկինի հետ (Մոնղոլիա), Արա Պուլուզյանը (64 կգ) կպայքարի Դավիթ Մյուլերի դեմ (Գերմանիա), իսկ մինչև 69 կգ քաշային կարգում Հրայր Մաթևոսյանը կմենամարտի ռուսաստանցի Ալեքսանդր Բեսպուտինի հետ: Մրցաշարում հայտավորված են նաև Արամ Ավագյանը (56կգ ք/կ) և Արմեն Սիմոնյանը (+91կգ ք/կ): Մրցաշարը կավարտվի մարտի 18-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |