Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 84-րդ տեղը14 մարտի 2013 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը այս անգամ նահանջել է 4 հորիզոնականով և 431 միավորով զբաղեցնում է 84-րդ տեղը: 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 5-րդ հորիզոնականում է 1173 միավորով, Դանիան նահանջել է 25-րդ տեղը 814 միավորով, Չեխիան 27-րդ հորիզոնականում է 809 միավորով, Բուլղարիան բարձրացել է 46-րդ տեղը 615 միավորով, իսկ Մալթան 147- րդն է 166 միավորով: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1610 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1473 միավորով, եռյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին 1309 միավորով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |