Արտագաղթ. Հայերը միշտ էլ գնացել են արդյունաբերական կենտրոններ` աշխատանք գտնելու14 մարտի 2013 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթողների թիվն աճել է շուրջ 2.5 անգամ: Վիճակագրական տվյալն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանն ու նշել, որ արտագաղթը Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից է ու պատահական չէ, որ նախընտրական ծրագրերում նախագահի բոլոր թեկնածուները թեժ էին պահում այն: «Սակայն այս խնդիրը նոր չէ հայ հասարակության համար` եղել է դարերի ընթացքում, խորհրդային շրջանում էլ: Միշտ էլ հայերը գնացել են արտերկիր, հատկապես խոշոր արդյունաբերական կենտրոններ` աշխատանք գտելու, աղքատությունը թոթափելու համար»,- ասել է նա ու ավելացրել, որ գյուղական բնակավայրերից աշխատանքային միգրացիայից առավել բարձր ցուցանիշ է գրանցում: Պատճառն աշխատանքի հնարավորության բացակայությունն է: Հոգեբան Սամվել Խուդոյանն արտագաղթի մի քանի պատճառ է տեսնում` հայրենասիրության բացակայություն և երկրում տիրող անօրինականության, անարդարության և կեղծիքի մթնոլորտը: «Երկրում մի աբսուրդ համակարգ է` սկսած մանկապարտեզներից, վերջացրած` հիմնարկներով և իշխանություններով»,- ասել է հոգեբանը, իսկ սոցիոլոգը հավելել, որ եթե հասարակության մտածելակերպն անարդար է, և նա պատրաստ է ցանկացած պահի օրենք խախտել, ապա չպետք է ակնկալել, որ այս պայմաններում կարող ենք նոր` օրինական իշխանություններ ունենալ: Սոցիոլոգը նկատել է նաև, որ արտագաղթը դրական միտումներ էլ ունի. տրանսֆերտներ են ուղարկվում Հայաստան, սոցիալ-տնտեսական լարվածությունը թուլանում է, մինչդեռ հոգեբանն արտագաղթի խնդրում ոչինչ դրական չի համարում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |