Այսուհետ ռուսական անուններն Ադրբեջանում օրենքից դուրս են14 մարտի 2013 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հրապարակել է նոր կանոնները, որոնք արգելում են «նորածինների շահերին հակասող անուններ տալ»: Ադրբեջանում անսովոր անուններ հայտնվեցին նախորդ դարի կեսին: Այն ժամանակ հիմնականում դրանք կոմունիստական ուղղվածություն ունեին՝ Սովետ, Սովմին, Ստալին, նույնիսկ Տրակտոր: Անունները գուցե ոչ բոլորը փոխեն, բայց ազգանունները փոխել շատերն են պատրաստ: Ինչպես ասել է Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Ֆահրեդդին Վեյսելին, ադրբեջանական ազգանուններն ունեն թրքական, իրանական կամ արաբական արմատներ և ռուսական «ով», «և» վերջավորությունները դրանց համահունչ չեն: Ադրբեջանական ազգանունները կարող են ունենալ «լի», «զադե», «օղլու» «կըզի» վերջավորություններ: Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի կոմիտեի նախագահ Նիզամի Ջաֆարովը փաստորեն խոստովանել է, որ օրենքը ուծացնող բնույթ է կրում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես օրենքը կանդրադառնա ազգային փոքրամասնությունների՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթերի վրա, նա հայտարարել է. «Հարցն այնպես է դրվում, որ յուրաքանչյուրն, ով իրեն ադրբեջանցի է համարում, իսկ Ադրբեջանի փոքրաթիվ ազգությունների մեծ մասը ձուլվել է ադրբեջանական ժողովրդին և ադրբեջանցի է համարում իրեն, պետք է փոխի ազգանունը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |