Աբդուլլահ Գյուլը կրկին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը «պետք է պատմաբանները լուծեն»![]() 14 մարտի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին: Անդրադառնալով 2010թ. Շվեդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին՝ Թուրքիայի նախագահը հերթական անգամ ասել է թե «նման հարցերով պետք է պատմաբանները զբաղվեն», հայտնում է Sondakika-ն: «Մենք դիմել ենք Հայաստանին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու բաց առաջարկով: Եթե որևէ երրորդ երկիր հետաքրքրվի, նույնպես կարող է մասնակցել: Այդ հարցը պետք է լուծեն մտավորականների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները չեն կարող որոշումներ կայացնել»,-ասել է Գյուլը Ստոկհոլմում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |