Ջավախքում իրադրությունը սրելու եւս մեկ փորձ12 հոկտեմբերի 2005 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հայաբնակ Սամցխե Ջավախքի Ախալքալաք քաղաքում, անհայտ անձանց կողմից շենքերի պատերին փակցվել են ռուսերենով տպագրված թռուցիկներ, որոնք ստորագրված են մինչ այդ անհայտ «Ախալցիխեի ազատագրման բրիգադի» կողմից: Տեքստի տակ արտատպված է Թուրքիայի զինանշանը (կիսալուսին եւ աստղ): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Ա-Ինֆո գործակալությունում: Թռուցիկներում Ախալցխայի հայ բնակչությանը «հրամայվում է անհապաղ դատարկել շրջանը եւ գնալ Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա»: Հակառակ դեպքում, դուք կենթարկվեք կոտորածի, ինչպես ձեր նախնիները կոտորվեցին 15 թվականին»,-ասվում է թռուցիկներում: Սամցխե Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, ինչպես նաեւ Ախալքալաքի բնակիչներից շատեր կարծիք են հայտնել, որ թռուցիկների հեղինակները ովքեր էլ որ լինեն, կրակի հետ ենխաղում, որ սա եւս տարածաշրջանի հայ բնակչությանը ահաբեկելու, նրան հունից հանելու հերթական փորձ է, քանի որ իրավիճակի անտեղի սրումը չի բխում ինչպես վրաց, այնպես էլ հայ ազգաբնակչության շահերից: Այս կապակցությամբ, այսօր Ախալքալաքի շրջանային ժողովը իր լիագումար նիստին հրավիրել էր շրջանի ուժային կառույցների ղեկավարներին` պարզաբանումներ ստանալու նպատակով: Ժողովը նշված ծառայությունների ղեկավարներին պարտավորեցրել է պարզել թռուցիկներ տարածողների իսկությունը եւ առաջիկա օրերին ժողովրդի առաջ հանդես գալ հայտարարությամբ: Թեեւ Ախալցխայի հայությանն ուղված սպառալիքի վերջին ժամկետը հոկտեմբերի 12-ի կեսօրն էր, այս թռուցիկները չեն հայտնվել ոչ Ախալցխայում եւ ոչ էլ Նինոծմինդայում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |