Ր.Հովհաննիսյան. Հետայսու ես մեկնաբանելու եմ միայն մի մարդու՝ Ս. Սարգսյանի հայտարարությունները

Ր.Հովհաննիսյան. Հետայսու ես մեկնաբանելու եմ միայն մի մարդու՝ Ս. Սարգսյանի հայտարարությունները

PanARMENIAN.Net - «Սրանից հետո կուսակցախաղերը երկրորդական են դառնում: Հետայսու ես միայն մի մարդու հայտարարություններ եմ մեկնաբանելու՝ պարոն Սարգսյանի»: Այսօր Ազատության հրապարակում պատասխանելով լրագրողների հարցերին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննասաց, որ այսուհետ ՀՀԿ-ականների հայտարարությունները չի մեկնաբանում, կմեկնաբանի միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները:

Անդրադառանալով ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «վաղը հաղթահավաքի ժամանակ կխոսեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափի և հետագա անելիքների մասին»:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդը կիրակի երեկոյան հացադուլ է հայտարարել: Նա այժմ Ազատության հրապարակում է և պատրաստվում է այնտեղ մնալ մինչև ապրիլի 9-ը:

 Ուշագրավ
---