ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստում է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծմանը14 մարտի 2013 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է համակարգված աջակցություն: Այդ տրամաբանությամբ առաջնորդվող՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տարիներ շարունակ ծրագրեր է իրականացնել տարբեր ոլորտներում: Հավատարիմ մնալով պատասխանատու գործելաոճին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական ներդրումն է կատարել Արմավիրի մարզում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Քարակերտ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Դալարիկ, Շենիկ, Արգինա և Արթենի համայնքներում գործող դպրոցներից 9-ը համալրվել են կրթության ժամանակակից տեխնոլոգիաներով. ստեղծվել են Wi-Fi անկյուններ և տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 11 հատ 3G երթուղիչ: Համակարգված աջակցություն դրսևորելուն նպաստել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը: Վերջինիս հիմնանորոգած Քարակերտի թիվ 1 դպրոցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել և իրականացրել է տարրական դպրոցի մոդելային դասասենյակի նորոգումն ու կահավորումը: Դասասենյակը բաղկացած է 2 մասից: Դրանցից առաջինը նախատեսված է դասերի, երկրորդը` խմբային աշխատանքների, խաղերի և հանգստի համար: Նորարար մոտեցում է պատ-գրատախտակը: Ընդհանուր առմամբ, այս և վերը նշված ծրագրերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 3 մլն 850 հազար դրամ: «Երկրի առաջընթացն ապահովելու նախապայմանը մայրաքաղաքին զուգահեռ`գյուղական համայնքների համաչափ զարգացումն է: Գյուղում բացառապես գյուղատնտեսությունը խթանելու ընկալումը վաղուց իրեն սպառած մոտեցում է դարձել: Տեխնոլոգիական նորագույն լուծումներով աշխարհի հետ հաղորդակցվելու մարտահրավերն արդիական է` անկախ բնակության վայրից: Նորարար լուծումներով այս դպրոցն աշակերտներին թույլ կտա ինքնադրսևորվել և կայանալ հաճելի միջավայրում: Ստեղծված են բոլոր պայմանները` խելացի, ստեղծագործող և բացահայտող սաներից հրաշալի անհատներ ձևավորելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Քարակերտի թիվ 1 դպրոցում Wi-Fi անկյուններ են գործելու դասարանի ժամանակակից մոդել ներկայացնող ստեղծագործարանում և անգլերենի դասասենյակում: Ի դեպ, յուրահատուկ լուծում առաջարկող ստեղծագործարանը կրթական նորամուծություն է: Նույն տարածքում դպրոցի գրադարանի և համակարգչային սենյակի առկայությունը, դասեր և միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը խթանում են աշակերտի ստեղծագործականությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համակարգված ներդրումները` երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, ընկերությունը Արմավիրի մարզում զգալի ներդրում է կատարել նաև հակակարկտային կայաններ տեղադրելու համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |