Ադրբեջանցին ցանկացել է անցնել Հայաստանի կողմը՝ սպառնալով ինքնահրկիզվել14 մարտի 2013 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Ադրբեջանի Շարուրի շրջանի Ալիշար գյուղի բնակիչ Օրուջ Սալախովը ծեծել է շրջանի կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աֆթանդիլ Մամեդովին նրա ծառայողական աշխատասենյակում, որից հետո ներկայանալով սահմանային ուղեկալ Իրանի սահմանից ոչ հեռու, հայտարարել է, որ կինքնահրկիզվի կամ էլ կանցնի Հայաստանի կողմը: Ոստիկանության հետաքննությունը պարզել է, որ ավելի վաղ, մարտի 7-ին, նա դիմել էր հիվանդանոց կնոջ հղիության հարցով, որտեղ կնոջը հետազոտել են ու հաշվառման վերցրել: Ինչպես և ակնկալվում էր, ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա համագյուղացիների վրա հղումով, հայտնել են, որ Սալախովը «գործազուրկ է և անբան և նույնիսկ ընդհանուր լեզու չի գտնում ծնողների հետ: Սալախովի հարազատները պնդում են, թե նրան հրահրել է բաքվեցի ժամանած լրագրողը, որի հետ նա հեռախոսով է խոսել»: Սալախովը 2012թ. հունիսին մեղադրեց Շարուրի կենտրոնական հիվանդանոցը եռամյա որդու մահվան համար: Այն ժամանակ նա բողոքի ակցիա անցկացրեց Հանրային հեռուստատեսության շենքի առջև, ինքնասպանության սպառնալիքներով, հայտնում է haqqin.az-ը, оxucu.infо- ի վրա հղումով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |