Ռուսաստանը շահագրգռված է ՌԴ-ին փոխանցված հայկական ձեռնարկությունների հնարավորինս արագ գործարկման հարցում13 հոկտեմբերի 2005 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովը համարել է հայ-ռուսական հարաբերություններում կարեւորագույն մեխանիզմ, որը միշտ աչքի է ընկել գործունեության արդյունավետությամբ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ծրագրերը, առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության զարգացման խնդիրներին: Վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման առնչությամբ նշվել է, որ ներկայումս ուսումնասիրվում են երկաթուղու վիճակը եւ վերականգնման համար անհրաժեշտ հանգամանքները, նաեւ` երկաթուղու շինարարությանը եռակողմ` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան մասնակցության հնարավորությունները: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, երկաթուղու գործարկումով կբացվեն համագործակցության եւ զարգացման նոր հնարավորություններ: Կողմերն անդրադարձել են նաեւ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակում Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների վերագործարկման խնդրին: Իգոր Լեւիտինի խոսքերով, ռուսական կողմը եւս շահագրգիռ է ձեռնարկությունների հնարավորինս արագ գործարկումով եւ այդ նպատակով ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |