ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻ ԷԼՄԵԴԴԻՆ ԱԲԻԵՎԻՆ

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ադրբեջանական կողմին են հանձնել ռազմագերի Էլմեդդին Աբիեւին: Հիշեցնենք, որ Ադրբեջանական բանակի զինծառայող Էլմեդդին Աբիեւը վիրավորվել եւ գերի էր ընկել հունվարի 8-ին դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Աղդամի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս: Նա վիրահատվել է եւ բուժվել է Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալներից մեկում: Բուժման ողջ ընթացքում պարբերաբար նրան են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Աբիեւի հանձնումն իրականացվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի որոշմամբ` ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի պետհանձնաժողովի եւ ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության համագործակցությամբ: Ադրբեջանցի զինծառայողի հայրենադարձությունը հնարավոր է դարձել բուժող բժիշկների եւ ԿԽՄԿ բուժպատվիրակի եզրակացությունից հետո, որոնք փոխադրման ենթակա են համարել նրան:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---