Ֆրանսուա Օլանդ. Ֆրանսիան պատրաստ է միակողմանի կարգով զենք առաքել սիրիացի ապստամբներին

Ֆրանսուա Օլանդ. Ֆրանսիան պատրաստ է միակողմանի կարգով զենք առաքել սիրիացի ապստամբներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան պատրաստ է միակողմանի կարգով զենք առաքել սիրիացի ապստամբներին, սակայն հույսը չի կորցնում, որ կկարողանա «համոզել ԵՄ գործընկերներին այդ քայլի նպատակահարմարության վերաբերյալ»: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք հուսով ենք, որ կկարողանանք ԵՄ երկրներին համոզել, որ զենքի մատակարարման էմբարգոն հանվի: Եթե մեկ կամ երկու երկիր արգելափակի այդ որոշումը, Ֆրանսիան պատրաստ է միայնակ գործել և կատարել իր պարտքը ժողովրդի առջև»,-ասել է Օլանդը:

Օլանդը հայտարարել է նաև, որ Սիրիա արդեն առաքվում է զենք, սակայն «դա, մասնավորապես, անում է Ռուսաստանը և միայն Ասադի ռեժիմին: Այդպիսով նա փորձել է արդարացնել Փարիզի ու Լոնդոնի դիրքորոշումները, որոնք կողմ են զենքի առաքմանը սիրիացի ապստամբներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---