Չինաստանի վարչապետ է ընտրվել Լի Կեցյանը

Չինաստանի վարչապետ է ընտրվել Լի Կեցյանը

PanARMENIAN.Net - Չինաստանի խորհրդարանը մարտի 15-ին քվեարկել է վարչապետի պաշտոնում Լի Կեցյանին ընտրելու օգտին: 57-ամյա Լի Կեցյանի թեկնածությունն առաջարկել է նախօրեին ընտրված ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը: Թեկնածությանը սատարել է խորհրդարանականների մեծ մասը՝ 2940-ը 2949-ից:

Ինչպես և Ձինպինը, Լի Կեցյանը դասվում է չինացի ղեկավարների «հինգերորդ սերնդին», որոնք կղեկավարեն երկիրը հաջորդ 10 տարիներին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---