Հայաստանի խորհրդարանի եւ USAID-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ռոբին Ֆիլիփսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ՀՀ Ազգային ժողովի եւ USAID միջեւ, հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: Ըստ Արթուր Բաղդասարյանի, փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարեւոր իրադարձություն է, որը կնպաստի ՀՀ ԱԺ դերի բարձրացմանը, ժողովուրդ-խորհրդարան կապերի ակտիվացմանը: Կարեւորվեց, որ արդեն իսկ Աժ-ն դարձել է առավել հրապարակային` խորհրդարան են այցելում սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ: Նշվեց նաեւ, որ ծրագրի արժեքը 2 միլիոն ԱՄՆ դոլար է, այն կծառայի Աժ մասնագետների վերապատրաստմանը, տեխնիկական վերազինմանը, միջազգային փոխանակումներին: Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող պարբերական աջակցության համար: Ինչպես նշեց Ռոբին Ֆիլիփսը, Ազգային ժողովը առանցքային դեր է կատարում ժողովրդավարական կառավարման մեջ` ընդունելով օրենքներ եւ վերահսկելով դրանց կատարումը: Պարոն Ֆիլիպսը ստորագրված նոր հուշագիրը որակեց որպես ԱԺ-USAID համագործակցության հիմնաքար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---