Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի![]() 15 մարտի 2013 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի: Այս մասին որոշումն ընդունվեց ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հարցը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ մեծ օրակարգ և քառօրյա նիստերի օրակարգ: Հանձնաժողովը ձևավորվելու է Էթիկայի հանձնաժողովի ձևավորման սկզբունքով`ունենալու է յոթ անդամ` ՀՀԿ-ն` երկու անդամ, խորհրդարանում ընդդիմություն հայտարարած խմբակցությունները միասին` երեք, իսկ ԲՀԿ-ն մեկ անդամ: Հանձնաժողովում ընդգրկվելու ցանկություն հայտնեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ասաց, որ Հանրապետական խմբակցությունում այդ հարցը կքննարկվի: Նախագծի հեղինակը ՀԱԿ խմբակցության անդամներն են: ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ որոշ նախագծում փոփոխություններ են կատարվել` քաղաքական գնահատականները հեռացվել են: ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե իրենց հաջողվի ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները տանել միայն իրավական ուղով, ապա մեծ հաջողություն կլինի: Նախագծի համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ևս կողմ է հանձնաժողովը քաղաքական շահարկումներից ու քաղաքական բնույթի քննարկումներից զերծ պահելուն Ավելացնենք, որ հանձնաժողովի նիստերը փակ են լինելու, բաց լինելու մասին կորոշի հանձնաժողովը: Հիշեցնենք, որ 2008-ի դեպքերից հետո ԱԺ-ում ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի գլխավորությամբ նման հանձնաժողով արդեն եղել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |